Երկօրյա տոնակատարությունների առաջին օրվա միջոցառումները մեկնարկել են Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցում։ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանից մինչեւ Էրեբունի-Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկը մեծ տոնավաճառ էր։ Շուրջ 90 տաղավարներում ժողովրդական արվեստի ձեռագործերի՝ զարդերի, հուշանվերների, տարազի տարրերով հագուստի ցուցահանդես վաճառք էր, ազգային խոհանոցի տոնավաճառ։ Տաղավարներից մեկում էլ վարպետ կավագործները երեխաներին նաեւ ցուցադրում էին, թե ինչպես են անձեւ կավից կահկարասի ստեղծում։

Մի քանի տաղավարներում կերպարվեստի ստեղծագործություննների ցուցահանդես-վաճառք էր։ Կերպարվեստի տաղավարներում գեղարվեստի տարբեր կրթօջախների սաների աշխատանքներ էլ էին ներկայացված՝ ամենատարբեր թեմաներով ստեղծագործություններով։ Էրեբունի փողոցն ամբողջ երկարութամբ զարդարված է եռագույններով ու տոնի խորհրդանշաններով։

Փողոցի որջ երկայնքով նաեւ տասնյակ բեմեր են՝ բազմազան միջոցառումներով։