Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շուրջ 15 երկրներից 40 պատվիրակությունների հետ ներկա գտնվեց «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարությանը  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում: Քաղաքապետը կտրեց տոնական տորթը, շնորհավորեց երեւանցիներին եւ ներկա գտնվեց տոնական համերգին:

«Մաղթում եմ, որ այս օրերին երեւանցիներն ուրախ լինեն, տրամադրություններս միշտ բարձր լինի, եւ միասին նշենք Երեւանի տոնը, միասին կառուցենք մեր Երեւանը»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նշեց, որ վերջին  10 օրում անակնկալներ են մատուցվում երեւանցիներին, եւ դրանք շարունակվելու են նաեւ վաղը:

NEWS.am-ի հարցին, թե արդյոք երեւանցին ապրում է իր ուզած Երեւանում, քաղաքապետն ասաց. «Համեմատական դաշտի մեջ երեւանցին ապրում է իր ուզած Երեւանում, բայց, բնականաբար, ցանկանում ենք ավելի լավը տեսնել եւ բնականաբար, կամաց-կամաց միասին հասնելու ենք այդ լավին»:

Նշենք, որ «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարությունը  կնշվի նաեւ վաղը՝ Երեւանի տարբեր համայնքներում: