«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության առիթով Վրաստանից հատուկ Երեւան ժամանած «Շարժման թատրոն» թատերախումբը այսօր՝ հոկտեմբերի 12-ին Հյուսիսային պողոտայում ներկայացրեց յուրօրինակ իմպրովիզացիոն բեմադրություն:
Թատերախումբը շրջեց Հյուսիսային պողոտայի ճեմուղու Թումանյան փողոցից մինչև Պուշկին փողոց ընկած հատվածում, որին անմիջականորեն մասնակցեցին տարածքում գտնվող երևանցիներն ու քաղաքի հյուրերը:
Տոնի մասնակիցներին՝ հատկապես երեխաներին ուրախ համարներով զվարճացրեցին նաև կրկեսային արտիստները:











