Իսպանացի հրշեջ Կառլոս Արանան փրկել է երկու ամսական շնիկին՝ արհեստական շնչառություն տալով:
42-ամյա Կառլոս Արանան Վալենսիայի արեւելյան Սագունտո քաղաք է հրավիրվել բնակելի շենքում բռնկված հրդեհը մարելու համար: Կրակը մարելուց հետո փրկարարները տանը նկատել են 2 ամսական յորքշիրյան տերիերի` անգիտակից վիճակում, եւ վախեցած 10 տարեկան պուդելի, որը շնիկի կողքը կանգնած ոռնում էր:
ՆՏՎ-ն հայտնում է, որ Կառլոսը ամեն կերպ փորձում էր փրկել շնիկի կյանքը: Կենդանին արդեն անգիտակից վիճակում է եղել, սակայն Կառլոսը սկզբում սրտի մերսում է արել, այնուհետեւ թթվածնով դիմակ է դրել շան մռթին: Դրանից հետո հրշեջը սկսել է շանը արհեստական շնչառություն տալ, հինգ րոպե անց շնիկը շարժել է թաթիկները: Շանը տարել են անասնաբուժարան:
Կառլոս Արանային այժմ անվանում են Վալենսիայի իսկական հերոս:











