Աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված Սիրիայի քրդաբնակ Քոբանիում նոր զարգացումներ են տեղի ունենում։  Քոբանին պաշտպանող քրդական ուժերը պաշտպանությունից անցել են հարձակման։

Թուրքական Timeturk-ի փոխանցմամբ՝ Քոբանիի արտաքին հարցերով պատասխանատու Իբրահիմ Քուրդոն հայտնել է, թե 24 ժամ է՝ իրենք պաշտպանությունից անցել են հարձակման։ Նրա խոսքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բոլոր ջանքերը՝ Քոբանին գրավելու հարցում, ջուրն են թափվել։

Իբրահիմ Քուրդոն շեշտել է, թե իսլամիստներին կանգնեցնելու հարցում մեծ դերակատարություն է ունեցել նաեւ ԱՄՆ եւ կոալիցիոն գործընկերների ավիահարվածները։

Նշենք, որ իսլամիստները սեպտեմբերի 16-ից հարձակման են անցել Քոբանիի դեմ որի ընթացքում Քոբանիի շրջանը լքել է 200 հազար բնակիչ, սպանվել՝ 400  հոգի: