Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգությունն ապահովող ավտոշարասյան ավոտբուսներից մեկը վթարի է ենթարկվել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Գյումուշհանե նահանգ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ընթացքում անվտանգության ապահովման համար ծառայության դուրս եկած Մալաթիայի ոստիկանության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը անձրեւի հետեւանքով սահել է ճանապարհից, շրջվել եւ այդ վիճակում սահել։
Ավտոբուսի շուռ գալու հետեւանքով մահացել է 3 եւ վնասվածքներ ստացել 33 ոստիկան։











