Ամերիկյան Ջոնսովիլ գյուղը (Քոնեքթիքութ նահանգ) աճուրդի է հանվել: այդ մասին գրում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով «UPI»-ին:
Նախնական արժեքը, նշում է աղբյուրը, կազմում է 800 հազար դոլար: Գնորդներին այդ արժեքի դիմաց առաջարկում են մի քանի տներ, որոնք գտնվում են ութ հարակից տարածքներում, խանութ, վանք, գյուղական ջրանցք ու կամուրջ:Գյուղի ընդհանուր մակերեսը կազմում է 25 հա:
Ինչպես նշում է աղբյուրը, օնլայն-աճուրդում վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 28-ին եւ կշարունակվի երկու օր:
Ջոնսովիլը հիմնադրվել է 1842թ.-ին: 1970-ական թթ.-ին այն բանից հետո, երբ փակվել էր գյուղի ջրաղացը, որը գյուղի եկամուտների հիմնական աղբյուրն էր, վերջին բնակիչները լքեցին այն:











