Թաթարստանում BMW X5-ը հարվածել է ձիուն: Մեքենայի ղեկին եղել է երիտասարդ աղջիկ, կողքին՝ նրա ընկերուհին, գրում է  NEWSru-ն:

Ձին, ըստ աղբյուրի, կիսվել է երկու մասի, իսկ մեքենան հայտնվել է ճանապարհի կողնակին: Վարորդին անվտանգության բարձիկն է փրկել, իսկ ուղեւորը ծանր վնասվածքներով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Դեպքի տեսագրությունը ցանցում տեղադրել է կողքից գնացող ավտոմեքենայի վարորդը: Դրանում երեւում է, որ BMW-ի հետեւից 10 մ երկարությամբ արյունոտ հետք է ձգվում: Իսկ դրանից առաջ ճանապարհին երեք ձի հանգիստ վազում էին:

Հիվանդանոցում պարզվել է, որ BMW X5-ի 22-ամյա ուղեւորը գանգուղեղային լուրջ վնասվածք ունի եւ կրծքավանդակի կոտրվածք: Բժիշկները ջանում են փրկել նրա կյանքը: