ԱՄՆ-ում հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել կանանց տեղափոխման առաջնություն: Այդ մասին գրում է «Worldwide Darts» հեռուստաալիքը:
Ինչպես նշում է աղբյուրը, առաջնությունը շարունակում է հազարավոր հանդիսատեսների գրավել Մեյն գետին մոտական տարածք, որտեղ ամեն տարի 50 ամուսնական զույգ մրցում են միմյանց հետ: Մրցույթի հաղթողներին հանձնում ենկնոջ քաշին հավասար քանակությամբ գարեջուր, ում հաջողությամբ տեղափոխել է ամուսինը, եւ դրամական պարգեւ՝ կնոջ քաշից 5 անգամ ավելի:
Մարաթոնը, ինչպես երեւում է հոլովակում, զույգի համար դժվար փորձություն է: Ոմանք կեղտոտ ջրի մեջ են ընկնում: Կնոջը տեղափոխելու համար մրցույթի կազմակերպիչներն ընտրել են ամուսինների համար ամենահարմար դիրքը, երբ կինն ամուսնու մեջքին է, գլուխը ներքեւ, ոտքերն առաջ վիճակում:











