Լոնդոնի Chosen Bun արագ սննդի ցանցի սեփականատերերը տիեզերք են ուղարկել իրենց արտադրանքը՝ բուրգեր եւ կարտոֆիլ-ֆրի, հայտնում է Lenta.ru-ն:
Աղբյուրը նշում է, որ ձեռնարկատերերի քայլը արտադրանքը գովազդելու ակցիա էր:
Արագ սննդի թռիչքը գրանցվել է GPS-ով եւ նկարահանվել պրոֆեսիոնալ տեխնիկայով, փորձի արդյունքները հրապարակվել են համացանցում: Սննդամթերքի հետագա ճակատագրի մասին թերթը չի գրում:
«Տան մեծության օդապարիկ, շատ հելիում, GPS-սարք, GoPro խցիկ, պարաշյուտ՝ եւ դուք կարող եք անել ամեն ինչ», - նշել են Լոնդոնի Chosen Bun-ի սեփականատերերը:











