Միշել Օբաման ծիծաղելի հարցին պատասխանելու խորամանկ միջոց է գտել, գրում է CNN
Իման Քրոսոն անունով դերասանը օնլայն համաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի առաջին տիկնոջը հետեւյալ հարցն է տվել. «Որքա՞ն կալորիա եք այրում ամեն անգամ փորելիս»:
Միշել Օբաման, իր հերթին, պատասխանել է ոչ պակաս խորամանկ քայլով: Նրա 6 վայրկյան տեւող տեսա-պատասխանը տեղադրվել է Vine.co կայքի Սպիտակ տան էջում: Կարճ տեսահոլովոակում Միշել Օբաման շաղգամը ձեռքին պարում է եւ հարցադրմանը պատասխանում հարցով՝ օգտագործելով բառախաղ (turn up թարգմանաբար նշանակում է «փորել», իսկ turnip-ը՝ «շաղգամ»)
Առաջին տիկինը հայտնի է առողջ ապրելակերպին իր հավատարմությամբ: Նման կերպ (ձեռքին շաղգամով պարելով) նա ամերիկացիների ուշադրությունը հրավիրում է բանջարեղեն օգտագործելու անհրաժեշտությանը:











