Ոստիկանները ժամեր անց բացահայտեցին Արարատի մազրի Այգավան գյուղում կատարված սպանությունը:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 9.30-ին, ոստիկանության Արարատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Այգավան գյուղում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը գյուղի փողոցներից մեկի հարակից տարածքում հայտնաբերել էր մոտ 30-40 տարեկան տղամարդու դի:
Արտաքին զննությամբ մահացածի դեմքին հայտնաբերվել էին բռնության հետքեր:
Անհետաձգելի գործողություններով շուտով պարզվել էր, որ մահացածը Ոսկետափ գյուղի բնակիչ Կարեն Բարսեղյանն է:
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ջանքերով ընդամենը ժամեր անց պարզվել է նաեւ սպանությունը կատարած անձի ինքնությունը` նույն գյուղի բնակիչ, նախկինում 5 անգամ դատապարտված, 47-ամյա Ռաֆիկ Ղեւոնդյան, որը ժամը 16.15-ին, սպանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին եւ խոստովանեց կատարածը:
Ռաֆիկ Ղեւոնդյանը ձերբակալվել է: Քննությունը շարունակվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների, սպանվածը եւ ձերբակալվածը միասին խմել են եւ հենց սեղանի շուրջ վիճաբանել են ինչ-որ հարցի շուրջ, որից հետո դին հայտնաբերվել է Այգավան գյուղում:











