Արարատի մարզի Գետափ գյուղի բնակիչ, 1980թ. ծնված Մհեր Մինասյանը հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան Մաշտոցի պողոտային հարակից այգիներից մեկում կողոպուտ է փորձել կատարել:
Ոստիկանության փոխանցմամբ, նա հափշտակել է մի կնոջ պայուսակը եւ փախել, սակայն մոտակայքում գտնվող ոստիկանները հետապնդել եւ բռնել են նրան:
Մինասյանը բերման է ենթարկվել Կենտրոնականի բաժին, գողացված պայուսակը վերադարձվել է տիրոջը:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











