2014թ. 9 ամիսների ընթացքում արձանագրված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներից 2351-ը ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու փաստով է: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու դեպքերը հայտնաբերելու ուղղությամբ Ճանապարհապարեկային ծառայության ուժերով կազմակերպվել է 69 միջոցառում:

2014 թվականի 9 ամիսների ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհվել է 219 եւ մարմնական վնասվածքներ ստացել 3295 մարդ: