Microsoft ընկերության նախկին աշխատակցուհի չինուհի Կարեն Չենգը սելֆիի նոր տեսակ է ստեղծել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սա սելֆիի բոլորովին նոր տեսակ է, որը թույլ է կտա սեփական կյանքը վերածել կինոյի: «Սելֆին անելու համար պետք է օգտագործել սմարֆոնի տեսախցիկը՝ սարքը շարժելով գլխի շուրջ՝ մի քունքից մյուսը: Եւ դա պատրանք կստեղծի ՝ իբրեւ թե տեսախցիկն անցնում է ձեր գլխի միջով», - հստակեցնում է Չենգը:

Չինուհու ենթադրությամբ, սելֆիի նոր տեսակը կարելի է օգտագործել տարբեր նպատակներով՝ ամենօրյա կյանքի պահերը կամ ճանապարհորդությունների ժամանակ հետաքրքիր վայրերը պատկերելու համար: Բացի այդ այն ստեղծագործելու լայն հնարավորություն է տալիս:

Microsoft-ի նախկին աշխատակցուհին սելֆիի նոր տեսակը (Donut Selfie) ստեղծել է պատահաբար՝ օպտիկական պատրանքներ ստեղծելու նպատակով փորձարկելով իր սմարթֆոնի տեսախցիկը:

Արեւմտյան լրատվամիջոցները ենթադրում են, որ մոտ ժամանակներս սելֆիի նոր տեսակը կցնցի համացանցը: