Ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները հոկտեմբերի 5-ին ժամը 22:30-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ահազանգ ստացան, որ երկու դանակահարված երիտասարդ են իրենց մոտ տեղափոխվել:

Մեկնելով հիվանդանոց՝ ոստիկանները պարզեցին, որ դանակահարված երիտասարդներից մեկն անչափահաս է, իսկ վնասվածքն էլ ստացել են Ստեփանավանի Երիտասարդական փողոցի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ժամեր անց ոստիկանները հայտնաբերեցին դանակահարողին՝ 43-ամյա Արմեն Ղարաջյանին:

Ձեռնարկվում են քայլեր հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: