ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հիասթափեցրել է ամերիկացի աղջկան: Փոքրիկ Ավան, որի մասնակցությամբ հոլովակը տեղադրել է The Huffington Post-ը, լաց է եղել՝ իմանալով, որ այժմ Օբաման է ԱՄՆ-ի նախագահը:

Աղջնակի զրուցակցի ռեպլիկներից պարզ է դառնում, եր Ավայի մեծ երազանքը Ջորջ Վաշինգտոնի հետ հանդիպելն է եղել: Աղջնակը իսկապես համոզված էր, որ նա առայսօր ղեկավարում է ԱՄՆ-ն: Երբ նրան ասել են, որ իրականում այդ պաշտոնն այժմ Բարաք Օբաման է զբաղեցնում, նա սկսել է լաց լինել, փոխանցում է «Կորեսպոնդենտը»:

Բարաք Օբաման առաջին անգամը չէ, որ իր գոյությամբ հիասթափեցնում է դեռատի ամերիկուհիներին: 2014թ. սեպտեմբերի 11-ին դպրոց կատարած այցի ժամանակ նա վշտացրել էր իրեն դիմավորած աղջնակին: Աշակերտուհուն հայտնել էին, որ միջոցառմանը կարեւոր անձ է ներկա գտնվելու, եւ աղջիկը հույս էր փայփայել, որ այդ անձը երգչուհի Բեյոնսեն է լինելու: