Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստին հարցաքննվել է ամբաստանյալներից առաջինը: Հարցաքննություն արդյունքներով դատարանում ասվածի եւ հետաքննության ընթացքում արված ցուցմունքների միջեւ հակասություններ են բացահայտվել:

Դատարանում Գուլիեւը հայտարարել է, որ Քարվաճառ է ուղեւորվել Գուլիեւի ծանոթի տատիկի տանը թաղված ինչ-որ առեղծվածային ոսկու հետեւից, որը տեղակայվեծ է թունելի մոտակայքում: Գուլիեւը հայտնել է, որ առեւանգված եւ արդյունքում սպանված անչափահաս Սմբատ Ցականյանը նրանց  հետ 2 օր է մնացել: «Տղային սպանելու միտք չի եղել», - հայտարարել է 10-ամյա աղջկա հայր Շահբազ Գուլիեւը, ով, սակայն, ոչ մի գործողություն չի ձեռնարկել տղային ազատելու համար:  Թե ով է տղային կրակել, Գուլիեւը նույնպես չի տեսել: Հարցին՝ պատանուն սպանելու առաջարկություն հնչե՞լ է արդյոք, Գուլիեւն ասաց, որ դա ուղղակիորեն չի ասվել: Գուլիեւի խոսքով՝ Ասկերովը հայտարարել է, որ պատանին նրանց հետ Բաքու կգնա: Հետո հայտնի է դարձել, որ Ասկերովը լուրջ չի ասել, հավելել է Գուլիեւը: Արդյունքում անչափահասին սպանել եւ կողոպտել են:

Գուլիեւի համոզմամբ, նա նույնիսկ տեղյակ չիեղել, որ Քարվաճառը բնակեցված է: Ամբաստանյալի ներկայացմամբ, Քարվաճառը լեռներ են, այնտեղ «ամայություն» է: Հարցաքննության ընթացքում բացահայտվել է, որ Դիլհամ Ասկերովը ղարաբաղյան պատերազմի տարիներին մարտկոցի հրամանատար է եղել: 1992թ. Ռուսաստան տեղափոխված Գուլիեւի եւ Ասկերովի ծանոթությունը շարունակվել է հաջորդող տարիներին: Պարզվել է, որ 2005թ. Ասկերովը Գուլիեւի մոտ Պերմ է մեկնել, զրուցել է Քարվաճառ այցելելու թեմայով: Արդյունքում 2005թ. Ասկերովի «Նիվա» մեքենայով նրանք մեկնել են ռուս-ադրբեջանական սահման, եւ այնտեղից ավտոբուսով ուղեւորվել ԼՂՀ սահմանի կողմը: Քարվաճառ վերջին այցելությունից հետո Շահբազ Գուլիեւը հետաքրքվել են հատուկ ծառայությունները: Դրանց հաջորդել է ANS հեռուստաընկերությանը տրված հարցազրույցը:

Գուլիեւը հայտնեց, որ Քարվաճառի ճանապարհին լիճ է տեսել: Ամենայն հավանականությամբ, խոսքը Սեւանի մասին է: Ընդհանուր առմամբ, Գուլիեւը հենվում էր այն բանի  վրա, որ Ասկերովի կանչով մեկնել է «ոսկու» հետեւից: Ընդ որում, կտրականապես հերքել է իր մասնակցությունը Ասկերովի կողմից իրականացվող նկարահանումներին: Արդյունքում Գուլիեւը հաղորդում է, որ Ասկերովը նրան մեծ գումար է խոստացել, երբ վերջինս Քարվաճառում արված ձայնագրությունը վաճառի: Սակայն Ասկերովը չի շտապում տվյալների փոխանցման հարցում: Իսկ երբ Գուլիեւը հիշեցրել է պարտքի մասին, վերջինս առաջարկել է աշխատել: «Այսպես էլ էլ չհասկացա, թե ինչու գումար ստացա», - խոստովանեց Գուլիեւը: Գուլիեւի աշխատավարձը կազմել է 28-30 հազար ռուսական ռուբլի: Նաեւ բացահայտվել է, որ ոմն ծանոթ, ով առաջարկել է բացահայտել տարատեսակ տեղեկություններ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության թվաքանակի թվից: