Հոկտեմբերի 22-ի երեկոյան Ոստիկանության Ապարանի բաժնում ահազանգ է ստացվել, որ հարձակման է ենթարկվել թիվ 404 պահակակետում ծառայություն իրականացնող ոստիկանի վրա, խլել նրա «Մակարով» տեսակի ատրճանակն ու փախուստի դիմել։

Պարզվել է, որ հարձակվողը Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Սեւակ Իսպիրյանն էր։ Նա տարածքը չի լքել, դիրքավորվել եւ սպասել է ոստիկաններին, իսկ նրանց տեսնելով՝ կրակել է։ Ոստիկանության բանակցություններն ապարդյուն են անցել, վերջինը փախուստի է դիմել եւ ոստիկանության կողմից հետապնդվելուց հետո թաքնվել Քուչակ գյուղի իրենց տանը։

Ինչպես է ոստիկանությունը համոզել նրան հանձնել զենքը՝ դիտեք տեսանյութում։