Չնայած ձմեռը մոտենում է, եւ ձյուն կարող է տեղալ ամեն օր, Երեւանում վարորդների մեծ մասը ավտոմեքենաների ամառային անվադողերը ձմեռայինով դեռ չի փոխարինել, հիմնականում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։

Վարորդների հետ NEWS.am-ի թղթակցի զրույցներից պարզ դարձավ, որ շատերը, հատկապես տաքսու վարորդները, ստիպված են լինելու պարտք վերցնել կամ ապառիկ գնել ձմեռային անվադողերը։

«Չորս անվադողն էլ պետք է փոխեմ, խոսացել եմ, որ 100 հազար դրամով փոխեն չորսն էլ, բայց էդ գումարն իմ մեկ ամսվա աշխատավարձից էլ շատ ա: Տուն ունենք, ընտանիք ունենք, երեխեք ունենք, չհաշված՝ գայիշնիկներ ունենք, որոնց ընտանիքներն էլ ենք պահում, կամերաներ էլ ունենք, որ պետությանը չի, եսիմ ումն ա, իրանց ընտանիքներն էլ ենք պահում»,-դժգոհեց տաքսու վարորդներից մեկը:

Տաքսու որոշ վարորդներ հնարավոր է՝ ձյան ժամանակ էլ վարեն ամառային անվադողերով, մյուսներն ասացին, որ ուղղակի աշատանքի դուրս չեն գա։