Նյուքասլից մի լուսանկարիչ ստեղծել է աշխարհում առաջին տպիչը, որը ինքնաոչնչացող փաստաթղթեր է տպում. այն փաստաթղթերից, որոնք պարբերաբար ստանում են լրտեսական վեպերի հերոսները:

Սարքը չափերով համապատասխանում է սովորական տպիչին, բայց շատ ավելի բարդ կառուցվածք ունի: Այն տպելիս թուղթը պատում է նյութով, որը փաստաթղթի ինքնաբռնկում է առաջացնում:

Ընթերցողն ընդամենը 60 վայրկյան է ունենում փաստաթղթին ծանոթանալու համար՝ նախքան դրա բռնկումը: 27-ամյա Դիեգո Պիսանտին հայտնում է, որ մեկ տարի է ծախսել սարքը ստեղծելու համար, փոխանցում է Mail Online-ը:

Տպելու ժամանակ սարքը թղթի մի երեսը պատում է կալիումի աղերի բարակ շերտով, իսկ մյուս երեսին  գլիցերինի  քսուք է քսվում: Տպելուց հետո սկսվում է  քիմիական ռեակցիան, որը փաստաթուղթը վերացնում է «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի ոճով՝ մեկ րոպե անց:

Բացառիկ տպիչը ստեղծելու համար երիտասարդը ծախսել է շուրջ 6550 դոլար, փոխանցում է  FedPost.ru-ն:

Չնայած սարքի ներուժին, որը  գրեթե երաշխավորում է, որ գաղտնի փաստաթղթերը օտար ձեռքերում չեն հայտնվի, երիտասարդը քիչ հավանական է համարում, որ իր գյուտը կօգտագործեն հատուկ  ծառայությունները: