Երեւանի բնակիչ Վարդան Մկրտչյանը մեղադրվում է կողոպուտ կատարելու մեջ:

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Դավիթաշենի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը Դավիթաշեն համայնքի առաջին թաղամասի շենքերից մեկում անհայտ անձը մի կնոջ պարանոցից հափշտակել է ոսկյա շղթա եւ դիմել փախուստի:

Ընդամենը ժամեր անց ոստիկաններին հաջողվեց բերման ենթարկել կասկածյալ Վարդան Մկրտչյանին: Վերջինս ոստիկաններին պատմեց, թե ինչպես է կատարել գողությունը եւ խոստովանեց, որ սա առաջին դեպքը չէ:

Փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: