Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ, 69-ամյա Ազատ Արշակյանը մեղադրվում է կնոջը սպանելու մեջ:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ ստացվեց, որ Երեւանի Անդրանիկի փողոցի 13 շենքի բնակարաններից մեկում մահացած մարդ կա: Մեկնելով դեպքի վայր՝ ոստիկանները հայտնաբերեցին, որ մահացածը տանտիրուհին էր՝ Մելանյա Մնացականյանը, անհայտ անձը դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել նրան:

Րոպեներ անց արդեն ոստիկանները պարզեցին, որ հիշյալ սպանությունը կատարել է ամուսինը՝ 69-ամյա Ազատ Արշակյանը: Երկու ժամ անց արդեն Ազատ Արշակյանը Արարատյան զանգվածի շենքերից մեկի մոտից բերման ենթարկվեց:

«Ասաց, որ ինձ դավաճանել է, գոռգոռաց՝ լավ եմ արել, աչքդ էլ հանել եմ: Ես սկզբում ուզում էի աչքերը հանել, բայց արյունը խփել էր գլխիս, արաղն էլ խմեցի մի մեծ բաժակ ու ասի՝ պիտի խփեմ սրան: Դանակն էլ նոր էի առել ու սկսեցի հարվածել»,- դեպքի մանրամասները պատմեց Ազատ Արշակյանը:

Ազատ Արշակյանը կալանավորված է, նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են համալիր փորձաքննություններ:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: