ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում սկսված լայնածավալ զորավարժությունների ընթացքում զորամասերը հանվել են իրենց մշտական տեղակայման վայրերից: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ զորավարժությունները ընթանում են բավականին աշխույժ, միայն ՀՀ-ից հազարավոր պահեստազորայիններ են ներգրավված: Զորավարժություններում ներգրավված տեխնիկայի քանակը մեծ է: Ստորեւ կներկայացնենք մեր աղբյուրի տրամադրած լուսանկարները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում եւ ԼՂՀ-ում մեծ զորավարժություններ են սկսվել: Մեր ծանոթներից էլ մի քանիսին կանչել են զորամասեր՝ մասնակցելու այդ զորավարժություններին: Զորավարժությունները կտեւեն մոտ 10 օր:
















