Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր` նոյեմբերի 7-ին, բացվեց ռուս հայտնի զինագործ, գեներալ Միխայիլ Կալաշնիկովի արձանը։ Երեք մետրանոց քարե արձանը քանդակել է Ռուբեն Նալբանդյանը Երեւանում:

Աշխարհահռչակ զինագործի հուշարձանի տեղադրման մտահաղացումը ՌԴ ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական Հրաչյա Պողոսյանինն էր:

«Հուշարձան կագնեցնելը կարեւորում եմ ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Հայասատանում  եւ ամբողջ աշխարհով մեկ, որովհետեւ այդ մարդու զենքն աշխարհում օգտագործվում է պաշտպանության նպատակով, եւ ցավում եմ, որ շատ երկրներ դա օգտագործում են այլ նպատակներով»,- ասաց բարերար Հարչյա Պողոսյանը:

Հուշարձանի բացման արարողությանը ներկա էր նաեւ  Միխայել Կալաշնիկովի այրին՝ Ֆայրուզա Բուրգանովան, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ու ՌԴ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաններ:

 «Միխայիլ Կալաշնիկովի ամբողջ կյանքն օրինակ էր  քրտնաջան աշխատանքի հանուն մեր երկրների խաղաղության, եւ թող որ այս արձանը լինի սիմվոլ  երկու համերաշխ եղբայր ազգերի՝ Հայաստանի եւ Ռուսատանի համար»,- ասաց զինագործի այրին:

ՀՀ ՊՆ Սերյան Օհանյանը նախ ողջունեց ռազմաբայի տարածքում զինագործի հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը, ապա խոսեց երկու երկրների ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շայգուի անունից, որը չէր կարողացել ներկա գտնվել աշխարհահռչակ զինագործի հուշարձանի բացմանը:

«Բացելով գեներալ-լեյտենանտի արձանը, մենք խորին երախտագիտությունն ենք  հայտում հայրենական մեծ պատերազմի վետերանին, Սովետական Միության երկակի հերոսին, որի  անունը դարձել է զինագործության պատմության սիմվոլը, նրա ամբողջ կյանքի ուղին օրինակ է հայրենասիրության, պատվի, աշխատասիրության, իսկ նրա ստեղծած զենքը կես դարից ավելի է անգերազանցելի է հուսալիությամբ և անխափան աշխատանքով»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Զինագործի արձանը բացելուց հետո բարձրաստիճան պաշտոնյաներն անվանական եղեւնիներ տնկեցին բարեկարգված բակում, այնուհետեւ մասնակցեցին նույն տարածքում 102-րդ ռազմաբազայի պատմության թանգարանի բացման արարողությանը: Թանգարանում Միխայիլ Կալաշնիկովի անվամբ անկյունում տեղադրվեց նաեւ նրա ստորագրությմաբ AK տեսակի զենքը:

Նոյեմբերի 10-ին կլրանա Միխայիլ Կալաշնիկովի 95-ամյակը: Զինագործի հուշարձանը տեսնելու եււ թանգարան այցելելու համար կհասմանվեն հատուկ օրեր այցելուների համար: