Կպչուն ժապավենով կապել էին տանտիրուհու ձեռքերը, ոտքերն ու բերանը եւ կտտանքների ենթարկելուց հետո՝ իրենց հետ տարել փողն ու ոսկեղենը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից

Դեպքը եղել է Մասիսի գյուղերից մեկում, երկու դիմակավորված անձինք մտել էին Զորակ գյուղի բնակիչ տարեց Ռոզա Հարությունյանի տուն, դանակով եւ մահակներով 2,5 ժամ կտտանքների ենթարկել նրան, այնուհետեւ կինը տեղի էր տվել՝ հայտնելով գումարի եւ ոսկեղենի տեղը: Ավազակները հեռացել էին՝ իրենց հետ տանելով 400 հազար դրամ ոսկեղեն եւ հայկական, ռուսական փող: Ավազակների գեռանալուց հետո կինը ձեռքերը ազատել էր, իրեն գցել հարեւանի տուն, ով ահազանգել էր ոստիկանություն:

Հանցագործները հետքեր չէին թողել, այդ իսկ պատճառով բացահայտումը տարիներ պահանջեց, գործը կասցվեց, այնոհետեւ քննությունը վերսկսվեց: Ոստիկաններին հաջողվել էր պարզել, որ կինը տոկոսով գումար է տալիս եւ հենց դա էլ ընկած էր ավազակային հարձակման հիմքում: Հանցագործներին կնոջ մասին հայտնել էր նրա պարտատերերից մեկը:

Ավազակային հարձակման մասնակիցներից մեկը՝ Վահագն Ինջիղուլյանը, հեռախուզման մեջ էր գտնվում  2009թ, նա  հայտնաբերվել է հոկտեմբերի 14-ին:

Մանրամասները՝ տեսանյութում