Գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը այսօր՝ նոյեմբերի 9-ին, մասնակցում էր «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական կազմակերպության 6-րդ համագումարին լրագրողների հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությանը:
Սամվել Ալեքսանյանը, լրագրողի հարցը լսելով, որպես դժգոհության նշան միայն «Ճպացրեց» եւ թեքեց գլուխը :
Նրա կողքին նստած՝ Երեւանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոց տնօրեն Օֆելյա Պետրոսյանը, արձագանքեց հարցին՝ ասելով.«Ինքը քաղաքականությամբ չի զբաղվում»: Իսկ Սամվել Ալեքսանյանը տնօրենի խոսքից հետո ուսերը թափ տվեց ու շարունակեց լռել:











