Ոստիկանությունը ներկայացրել է նոյեմբերի 6-ին ժամը 22:00-ի սահմաններում Վերին Շենգավիթ 2-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած սպանության քննչական փորձարարությունը:
Նոյեմբերի 6-ին Արթուր Ազատյանն իրենց տուն էր հրավիրել ընկերներին, ալկոհոլ էին օգտագործել, վիճաբանել միմյանց հետ, որից հետո Արթուրը դանակով հարվածել էր 45-ամյա Ա. Պարսամյանին:
Դանակահարությունից անմիջապես հետո Արթուրը զանգել էր շտապօգնություն եւ հայտնել կատարվածի մասին:
Ոստիկանության բաժանմունք բերման ենթարկվելուց հետո արդեն Արթուրը պատմել էր հետեւյալը. «Հավաքվել ենք, կերել, խմել ենք, կատակ էինք անում, չեմ հասկացել՝ ինչ-որ բանով հարվածել եմ, տեսել եմ, որ արդեն մահանում ա, զանգել եմ շտապօգնություն»:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, Արթուր Ազատյանը կալանավորված է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











