Սնանկության գործով կառավարիչ Արամայիս Իսպիրյանը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ:

Նոյեմբերի 5-ին ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնեց, որ իր ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու համար սնանկության գործով կառավարիչ Արամայիս Իսպիրյանն իրենից որպես կաշառք 700 հազար դրամ է պահանջել, իսկ գումարի կեսը պետք է տար հենց այդ օրը:

Նույն օրը Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ կաշառքը վերցնելու պահին Իսպիրյանը բռնվել է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: