Հոկտեմբերի 19-ին, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում հարազատ զավակները ծեծելով սպանել են իրենց 85-ամյա մորը՝ Կրուպսկայա Փիրլազադյանին։

Ոստիկանության փոխանցմամբ, Փիրլազադյանների տանը հաճախ է ընտանեկան վեճեր եղել, ծեր կինը հաճախ է ծեծի ենթարկվել հարազատ զավակների՝ Արթուրի եւ Լուսիկի կողմից։

Ըստ ոստիկանների նախնական տվյալների՝ կնոջ մահը վրա էր հասել հանկարծամահության պատճառով, սակայն դատաբժշկի նախնական եզրակացությունից պարզվել է, որ տարեց կինը մահացել է  բազմաթիվ հարվածների եւ կոտրվածքների հետեւանքով։

«Տունը չեմ եղել, քուրս քաշել, ծեծել ա պռովոդով, ժեշտով, հարեւանները չեն կարացել դեմն առնել, հետո վերջում դարպասները փակել, բերել քցել ա հայաթը»,- դեպքի մասին պատմեց կասկածյալ Արթուր Փիրլազադյանը։

Քույր եւ եղբայր փորձել են մեղքը մյուսի վրա բարդել, սակայն նախաքննական խոստովանությունից երեւում է, որ երկուսն էլ ծեծի են ենթարկել իրենց մորը։

«Ընտանեկան վեճ էր, ներվերս չհերիքեց, հիվանդ եմ, նարկոզի տակ ընկած եմ, չդիմացա, երեք անգամ խփեցի։ Իրիկունը լավ էր, առավոտը հելա տեսա մահացել էր»,- պատմեց Լուսիկ Փիրլազադյանը։

Նշենք, որ Արթուր եւ Լուսիկ Փիրլազադյանները կալանավորված են։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասով։

Մանրամասները դիտեք տեսանյութում