Տաքսու դուռը ուժեղ փակելու պատճառով ծագած վիճաբանության ժամանակ 39-ամյա Տիգրան Բաբայանը դանակով հարվածել է ուղեւորին՝ վերջինիս պարանոցի հատվածում վնասվածք հասցնելով։
Հետախուզական աշխատանքներից հետո, հոկտեմբերի 10-ին Նոր Խարբերդի իր տնից մարմնական վնասվածք կատարելու կասկածանքով Շենգավիթի ոստիականության բաժին է բերվել Տիգրան Բաբայանը։
Նրա կողմից ինքնախոստովանական ցուցմունքի համաձայն՝ հոկտեմբերի 9-ին, 16։30-ի սահմաններում, Չեխով փողոցում վիճաբանել է իր ուղեւոր ոմն Մաքսիմի հետ, որից հետո Մաքսիմը իր ձեռքին եղած դանակով հարվածել է Տիգրան Բաբայանի աջ ձեռքին։ Տեղի է ունեցել հայհոյախառն վիճաբանություն, որի ժամանակ ուղեւորը իր ձեռքին եղած դանակով պարանոցի շրջանում վնասվածք է ստացել։











