Դանակահարության եւ թմրամոլության համար նախկինում երկու անգամ դատապարտված Աշտարակի բնակիչ, 40 ամյա Գեւորգ Գեւորգյանը այս անգամ բաժին է բերվել քրեական պատասխանատվությունից խուսափելու եւ 2 քաղաքացիների անձնագրերով ապառիկ կենցաղայի տեխնիկա ձեռք բերելու եւ ապառիկի մարման պարտականությունները չկատարելու համար։
«Գեւորգն եկավ, ասեց գնանք Երեւան սառնարան վերցնելու։ Գնացինք, իմ պասպորտով սառնարան վերցրի, տվեցի իրան, ինքն էլ տվեց եսիմ ում, ասեց բա կմուծեմ, կմուծեմ, մինչեւ այսօր չի մուծել»,- սաց տուժողներից մեկը։
Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրվող Գեւորգ Գեւորգյանի գործողություններից տուժած քաղաքացիների գույքի եւ դրամական միջոցների վրա դատական կարգով դրվել է շուրջ 780 հազար դրամի չափով արգելանք։
«Իրանք գիտեին, որ վիճակս նեղն էր, տենց որոշեցինք, վերցնել, ծախել, պարտքերիցս մի քիչ թեթեւանամ»,- խոստովանեց Գեւորգ Գեւորգյանը։
Գեւորգ Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Քննությունը շարունակվում է։











