Հրազդանի 35-ամյա բնակիչ Մահմուդ Գասիմովը ձերբակալվել է այս տարի 2 գողություն կատարելու համար։ 2-դ գողության ժամանակ տեսախցիկները ֆիքսել են դեմքը հագուստով ծածկած գողին, որը պարզվել է՝ հենց Գասիմովն է եղել։

Ըստ ոստիկանության տվյալների՝ 1-ին գողությունը կատարել է հունվարին՝ Միկրոշրջան կոչվող ավտոպահեստամասերի խանութից հափշտակելով  90 հազար դրամ եւ պահեստամասեր՝ տիրոջը պատճառելով գրեթե 300 հազար դրամի վնաս։

2-րդ գողությունը կատարել է ամռանը՝ էլեկտրոնիկայի խանութից գողանալով բջջային հեռախոսներ՝ պատճառելով շուրջ 800 հազար դրամի վնաս։ Խանութի տեսախցիկները արձանագրել են գողությունը։

Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել եւ առգրավել գողոնը։ Մահմուդ Գասիմովը ձերբակալված է։