Նոյեմբերի 12-ին ոստիկանության աշխատակիցները, Երեւանի Վրացական փողոցի կրպակից գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Գրիգոր Հովհաննիսյանին, որը բաժնում խոստովանական բացատրություն է տվել:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 11-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ կոտրել են Վրացական փողոցում տեղակայված կրպակներից մեկի ապակին, գողացել ծխախոտ, խաղալիք եւ այլ իրեր: Ընդհանուր վնասը կազմել է 450 հազար դրամ:
Ոստիկանությունը այժմ փնտրում է գողոնը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում











