Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են նոյեմբերի 7-ին Երեւանի Ավան վարչական շրջանից առեւանգված «ՎԱԶ 2106» մակնիշի սպիտակ ավտոմեքենան: Ոստիկանության բաժին ներկայացած Հայկ Գալստյանը տվել է ինքնախոստովանական ցումունք:
«Մի քիչ խմած էի, խփած ավտո էր կայանած, ավտո էլ չկար տուն էթալու, տեսա դռները բացա, նստա գնացի: Տուն էր պետք հասնել, հասա»,-իր արարքը մեկնաբանել է Հայկ Գալստյանը:
Գալստյանը ոստիկանության աշխատակիցներին տեղեկացրել է, որ մեքենան թողել է Երեւանի Շիրակի փողոցի հարակից ծիրանի այգիներում:
Գործի քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում.











