Տավուշի անտառներում իրավիճակը բավական լուրջ է, անթիվ հատված ծառեր, առանց համարանիշի բազմաթիվ բեռնատար մեքենաներ, որոնց մեծ մասը չուներ ծառեր հատելու փաստաթղթեր, մերկացած լեռնալանջեր: Այս մասին հայտարարել է Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ)՝ ներկայացնելով իրենց պատրաստած տեսանյութը:
ՀԲՃ հաղորդագրությունում ասվում է.
«Նոյեմբերի 13-ին Armenian Extreme club-ի հետ միասին եղանք Տավուշի մարզի անտառներում` հասկանալու համար իրական պատկերը: Նույնիսկ այս կարճատեւ այցը մեզ համար հստակ ահազանգ եղավ, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է: Անթիվ հատված ծառեր, առանց համարանիշի բազմաթիվ բեռնատար մեքենաներ, որոնց մեծ մասը չուներ ծառեր հատելու փաստաթղթեր, մերկացած լեռնալանջեր, անհասկանալի հիմնավորումներ, մեզ տանել պատիվ տալու կամ ահաբեկելու փորձեր անող մարդիկ եւ այլն, եւ այլն…
Խնդիրն իրականում շատ լուրջ է եւ համակարգային: Հիմնական պատճառներն են ոչ ճիշտ որոշումներն ու անտառների պահպանման եւ կառավարման, մեղմ ասած, անհասկանալի վիճակը:
Այստեղ ներկայացված է կադրերի ընդամենը 5 տոկոսը»:











