Մեծ Բրիտանիայում «Սեւ ուրբաթի»՝ մեծ զեղչերի օրը՝ նոյեմբերի 28-ին,  կանանց միջեւ հրմշտոց է սկսվել ամերիկյան Victoria’s  Secret ապրանքանիշի խանութում՝ զեղչված ներքնազգեստի համար:

Կանայք իրենց հավանած ներքնազգեստը առաջինը ձեռք բերելու ցանկությունից դրդված՝ գոռգռացել են իրար վրա՝ հրելով եւ վայր գցելով միմյանց:

Նշենք, որ «Սեւ ուրբաթը», որը հաջորդում է Գոհաբանության օրվան՝ ավանդաբար համարվում է սուրբծննդյան եւ ամանորյա մեծ զեղչերի սեզոնի բացման օրը: Այս օրը միլիոնավոր մարդիկ շտապում են խանութներ՝ այսպես կոչված «սեւ ուրբաթի» շրջանակներում կազմակերպված մեծ զեղչերի հետեւից՝ երբեմն մինչեւ 99 տոկոս։

Բազմաթիվ խանութներ բացում են դռները կեսգիշերին կամ ավելի շուտ: Իսկ մինչեւ այդ դռների մոտ արդեն գնորդների հսկայական հերթեր են գոյանում:

Իսկ Սեւ ուրբաթին հաջորդող երկուշաբթին անվանում են «կիբեռերկուշաբթի» , որը ինտերնետ-խանութների համար ամենալարված օրն է:

Այս տարի որոշ խանութներ որոշել են Սեւ ուրբաթի փոխարեն Սեւ հանգստյան օրեր կազամկերպել՝ զեղչերը երկարաձգելով մինչեւ դեկտեմբերի 1-ը: