Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել Թուրքիա այցելած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված մի փոքր դեպք։

Թուրքական Turkiye պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար Թուրքիայի նոր նախագահական պալատում պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել, որի ընթացքում լրագրողների աչքից չի վրիպել, թե ինչպես է Պուտինը  ծածուկ գրպանից մի փոքրիկ թղթի կտոր է հանում եւ կարդում։

Հայտնի է դարձել, որ Պուտինը գրպանում պահել էր մի թուղթ, որի վրա թուրքերեն գրված է եղել «Բարեւ, զինվոր»։ Թուղթը կարդալուց րոպեներ անց Պուտինը հենց թուրքերենով ողջունել է Պատվո պահակախմբի զինվորներին։