Սմիթսոնի ինստիտուտի մասնագետները ստեղծել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եռաչափ պատճենը:
«Մեզ ոգեշնչել է նախագահ Լինքոլնի դիմակը, որը պահվում է Ազգային պատկերասրահում»,-հայտարարել է Սմիթսոնի ինստիտուտի թվայնացման ծրագրի տնօրեն Գյութեր Վեյբելը:
Սպիտակ Տանը աշխատանքներ իրականացնելու համար էքսկլյուզիվ լուսադիոդային 50 լապտերներից կազմված հատուկ սարք եւ 14 տեսախցիկներ են տեղադրվել, գրում է The Wall Street Jornal-ը:
Սմիթսոնի ինստիտուտի աշխատակից Ադամ Մետալոյի խոսքով, առաջին անգամ է նման ճշգրտությամբ իրական առարկա պատճենվում:











