Ճապոնիան Տանեգասիմա կայանից Н-2А հրթիռակրի օգնությամբ 1999JU3 աստերոիդ է ուղարկել «Խայաբուսա-2» զոնդը: Ճապոնական օդատիեզերական գործակալությունը (JAXA) մեկնարկը ցուցադրել է ուղիղ եթերով:

«Խայաբուսա-2» զոնդի զանգվածը 600 կգ է, այն պետք է օգնի Արեգակնային համակարգի եւ կյանքի առաջացման գաղտնիքների բացահայտմանը:

«Խայաբուսա-2»-ը աստերոիդի վրա կիջնի 2018թ. եւ այնտեղ կմնա մեկուկես տարի: 2019թ. վերջին այն ճանապարհ կընկնի եւ Երկիր կհասնի 2020թ., հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Աստերոիդը Երկրից հեռացած է 300 մլն կմ-ով, սակայն այդքան փոքր երկնային մարմնի վրա ընկնելու համար զոնդը 5,2 մլրդ կմ ճանապարհ պետք է անցնի: