ԵՏՄ անդամակցության դեմ ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին միացած «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը  այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ոստիկաններին խնդրեց զգուշացնել Դեմիրճյան փողոցում սխալ կայանած, պատգամավորներից մեկին պատկանող «71DD017» պետհամարանիշով «Համմեր» տիպի ավտոմեքենայի վարորդին, որ իր մեքենան խանգարում է երթեւեկությանը  եւ պահանջել դուրս բերել այն:

«Տեսե՛ք, մեքենաները չեն կարող անցնել, երթեւեկության կանոնները խախտում են, խնդրում եմ զգուշացրեք, որովհետեւ վթարային իրավիճակ է ստեղծում»,- մի քանի անգամ ոստիկաններին խնդրեց պատգամավորը:

Ոստիկանները որոշ ժամանակ չէին համարձակվում որեւէ քայլ ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն ի վերջո տեղի տվեցին Զարուհի Փոստանջյանի համառ պնդումներին եւ մեքենայի վարորդին հրահանգեցին դուրս բերել մեքենան։