ՀՀԿ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսայանը պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը հանրապետության նախագահի պաշտոնում, եթե կուսակցությունը սատարի նրան:
«Եթե իմ թիմն ինձ պադդերժկա անի, ես պատրաստ եմ էդ բեռը վերցնեմ իմ վրա»,-դեկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Ալեքսանյանը:
Սամվել Ալեքսանյանը կարծում է, որ իր թեկնածությունը նախընտրելի կարող է լինել նաեւ Գագիկ Ծառուկյանի համար:
«Պարոն Ծառուկյանն ասեց, չէ՞, որ 5 հատ թեկնածու ունեմ աչքիս տակ: Ինձ թվում ա՝ մեկը ես եմ»,-ասել է նա:











