Երեւանի Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 3-ից սկսվել են հանրապետության գլխավոր տոնածառի հավաքման աշխատանքները: Տոնածառի բարձրությունը 32 մետր է լինելու, տոնածառի ճյուղերը՝ Հայաստանի տարբեր մարզերից բերված սոճու ճյուղեր։

Տոնածառի երկաթյա կառուցվածքի հավաքման աշխատանքներն սկսվել են դեկտեմբերի 3-ից եւ կավարտվեն 3 օր անց, որից հետո կտեղադրեն տոնածառի ճյուղերը, այնուհետեւ լույսերը եւ մնացած զարդարանքները, տոնածառը վերջնական պատրաստ կլինի դեկտեմբերի 20-ին:

Նշենք, որ մայրաքաղաքի փողոցների ամանորյա զարդարումը նույնպես արդեն սկսվել է։