Ոստիկանությունը տեսանյութ է պատրաստել դեկտեմբերի 1-ին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած սպանության մասին:

Դավիթ Անհաղթի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել էր 49-ամյա Գառնիկ Ղարիբյանի դին: Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ Ղարիբյանին դանակահարելու միջոցով սպանել է վաղեմի ընկերը՝ նույն շենքի բնակիչ Արմեն Յավրումյանը: Վերջինս բաժնում խոստովանական ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ Գառնիկի հետ խմել են, այնուհետեւ Գառնիկն իրեն հայհոյել է, ինքն էլ առանց մտածելու խոցել է նրա սիրտը:

Կատարվում է քննություն, Յավրումյանը ձերբակալված է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: