Ամերիկյան Հյուսիսային Քարոլինա նահանգում դեկտեմբերի 7-ին հայ հոգեւորականի ձեռնադրման արարողություն է կայացել:

Ըստ charlotteobserver.com-ի, Բենջամին Նաջարյանի ձեռնադրումը կատարվել է Շառլոթ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Նաջարյանն առաջին հայ հոգեւորականն է, որը ձեռնադրվում է նահանգում: Արարողությունն անցկացրել է ԱՄՆ-ում Հայ Առաքելական եկեղեցու Արեւելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանը:

Սուրբ Սարգիս եկեղեցու հոտը, որտեղ ծառայելու է նոր հոգեւորականը, կազմված է շուրջ 150 ընտանիքից: Եկեղեցին ՀԱԵ Արեւելյան թեմի 62 ծխերից մեկն է: