«Համահայկական բնապահպանական ճակատ» ՀԿ-ն ահազանգ է ստացել Գառնի գյուղի բնակիչներից, որոնց փոխանցմամբ նրանք կրկին ոտքի են կանգնել՝ արտահայտելու իրենց բողոքը՝ ՀԷԿ-ի շինարարության դեմ:

Ըստ այդմ, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, գառնեցիները հավաքվել են իրենց գյուղի ակումբում:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Համահայկական բնապահպանական ճակատի մի քանի անդամներ այցելել էին Գառնու ձոր՝ պարզելու, թե ինչ շինարարություն է կատարվում այդ տարածքում: Գյուղացիների պնդմամբ՝ նախատեսվում է կառուցել հերթական ՀԷԿ-ը: Գառնեցիները պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցումով գետը կչորանա եւ կվերանա մի ամբողջ էկոհամակարգ:

ՀԲՃ-ն ներկայացրել է ապրիլի 20-ին արված իրենց նկարահանումը: