Շրջապատում որպես «Յոնջլախցի Նորո» հայտնի, բազմից դատապարտված Նորայր Ղազարյանին բերման են ենթարկել:
Շենգավիթի բաժնի ոստիկանները նրան գտել են Աճառյան փողոցից: Ղազարյանը կասկածվում է թմրանյութերի ապօրինի պահման եւ օգտագործման մեջ: Նրա մոտից հայտնաբերվել է չորացված, մանրացված կանեփանման զանգված: Նա ասել է, որ դա պատկանում է իրեն, եւ իր օգտագործման համար է:
Ղազարյանը կալանավորվել է, հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները ոստիկանության տեսանյութում.











