Ոստիկանության աշխատակիցները դեկտեմբերի 11-ին Մոսկվայից Հայաստան են տեղափոխել ավելի քան մեկ տարի հետախուզման մեջ գտնվող՝ Վանաձորի բնակիչ, 20-ամյա Հրայր Հարությունյանին:
2013թ.-ի հոկտեմբերի 12-ին Վանաձորում Հրայրը վեճի էր բռնվել Սեյրան Հարությունյանի հետ: Վիճաբանության ընթացքում Հրայրը ձեռքերով եւ դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել Սեյրանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, Հրայր Հարությունյանի խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել էր հետախուզում: 2014թ.-ի փետրվարին արդեն ոստիկանները պարզել էին, որ Հրայրը թաքնվում է Մոսկվայում: Դեկտեմբերի 11-ին Հրայրը տեղափոխվել է Հայաստան: Նա կալանավորված է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











