Օրերս ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող, սերժանտ Հակոբ Կ.-ն թմրամիջոց է օգտագործում եւ իրացնում: Դեկտեմբերի 10-ին Կիրակոսյանը հրավիրվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:
Հակոբ Կիրակոսյանը չի հերքել մեղադրանքը: Նա իր բացատրության մեջ նշել է նաեւ, որ հուլիսից մինչեւ նոյեմբեր, ընկերոջ քեռուց՝ Գեղամ Գեղամյանից, պարբերաբար հաշիշ է գնել ու վերավաճառել:
Նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում, ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցները ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների հետ Լեփսուսի փողոց են մեկնել:
Գեղամ Գ.-ն այդ փողոցի շենքերից մեկում էր ապրում: Վերջինս արհեստավոր է, բայց մեքենա վերանորոգելուց բացի նաեւ թմրանյութի գործ է անում: Չարչարանքը քիչ է, եկամուտը՝ շատ: Միայն թե ոստիկանները չիմանային: Բայց ոստիկաններն իմացել էին ու Գեղամյանին թմրանյութը ներկայացնելուց բացի, ուրիշ ոչինչ չէր մնացել:
Մանրամասները՝ տեսանյութում:











