Նյու-Յորքի բնակչուհին YouTube-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է Ազատության արձանի վերեւում անհայտ օբյեկտի թռիչքը: Կինը պնդում է, որ տեսանյութում պատկերված օբյեկտը այլմոլորակայինների նավ է, հադորդում է «Dni.ru»-ն:

Տեսանյութը դիտած ինտերնետ-օգտատերերը նույնպես իրենց ենթադրություններն են արտահայտել: Ըստ վարկածերից մեկի՝ Նյու-Յորքի գլխավոր տեսարժան վայրի վերեւում երեւացող օբյեկտը ոչ այլ ինչ է,  եթե ոչ լուսանկարներ իրականացնող անօդաչու թռող սարք:

Իսկ համացանցի առավել ուրախ օգտատերերը ենթադրել են, որ դա Սուրբ Ծնունդից մի քանի շաբաթ առաջ Միացյալ Նահանգներ այցելած Սանտան է: Փորձագետները նշում են, որ տեսագրությունն արվել է ցերեկը եւ ՉԹՕ-ն սեւ գնդի տեսք է ունեցել: